Լիբանանն ու Իսրայելը կբանակցեն ԱՄՆ-ի միջնորդությամբ. աղբյուր
Լիբանանն ու Իսրայելը Հռոմում ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ են սկսում հունիսի 26-ի հրադադարի շրջանակային համաձայնագրի կատարման հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ քննարկումների կենտրոնում Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի փուլային դուրսբերման, լիբանանյան բանակի տեղակայման և «Հեզբոլլահի» աստիճանական զինաթափման հարցերն են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



