Լեհաստանը դադարեցրել է անվճար վառելիք մատակարարել Ուկրաինային
Լեհաստանը դադարեցրել է անվճար վառելիք մատակարարել Ուկրաինային և այժմ դա անում է փողի դիմաց։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան BusinessAlert-ին տված հարցազրույցում։
«Սկզբում (հատուկ գործողության) … մենք վառելիքը տալիս էինք անվճար։ Ներկայում դրանք ORLEN-ի կոմերցիոն մատակարարումներ են»,- ասել է Մոսկվան:
«Մենք դրանք իրականացնում ենք կանոնավոր հիմունքներով՝ պահպանելով լեհական շուկայից մատակարարումների առաջնահերթությունը: Ուկրաինայում վառելիքի ընկերությունները հաղթահարում են ճգնաժամը: Մեր մատակարարումները ճգնաժամի պատասխանն էին, բայց այս ոլորտը լավ կազմակերպված է, ուստի այնտեղ շուկայական ներուժ կա», – հավելել է նա։