ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պարիսպ կկառուցի

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պարիսպ կկառուցի

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը Բելառուսի հետ սահմանին պարիսպ կառուցելու մասին օրինագիծ է ընդունել՝ նախագիծը հիմնավորելով միգրացիոն ճգնաժամով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է. ՛՛Դա անհրաժեշտ է Լեհաստանին երկարաժամկետ հեռանկարում միգրացիոն շանտաժից պաշտպանելու համար՛՛:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով իրենք ռեսուրսներ չունեն մարդկանց հոսքը կանխելու համար:

  • Կիսվել: