«Լայն բացենք խաղերը». Փարիզ-2024-ի կարգախոսը
Հայտնի է դարձել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պաշտոնական կարգախոսը։
Առաջիկա Օլիմպիական խաղերի կարգախոսն է «Լայն բացենք խաղերը» արտահայտությունը («Games wide open», «Ouvrons grand les jeux»):
«Այս նոր կարգախոսը ցույց է տալիս Փարիզ 2024-ի հանձնառությունը՝ վերանախագծելու խաղերը 2020 թվականի օլիմպիական օրակարգին համապատասխան՝ դրանք բացելով հնարավորինս շատ մարդկանց համար», – ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։