Լավրովը Չինաստանի ԱԳ նախարարին հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Թունսյիում հանդիպման ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իին տեղեկացրել է ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության եւ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքի մասին, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նախարարները հանգամանալիորեն կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չինացի գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի եւ Կիեւի ռեժիմի հետ բանակցային գործընթացի դինամիկայի մասին»,- հանդիպման արդյունքների հիման վրա տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։