Լավրովը խոստովանել է, որ հումորն օգնում է իրեն աշխատանքի մեջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր խոստովանել է, որ իր հումորի զգացումը օգնում է իրեն աշխատանքում։
«Չգիտեմ ուրիշներին ինչպես, բայց ինձ դա անկասկած օգնում է», - Լավրովի խոսքերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը իր տելեգրամյան ալիքում։
Նախարարը նաև ենթադրել է, որ հումորը, հավանաբար, օգնում է իր գործընկերներին, ովքեր «երբեմն ծիծաղում են»։


