Լավրովը հայտարարել է Ուկրաինայի շուրջ հատուկ ռազմական գործողությունը բանակցությունների ընթացքում չդադարեցնելու՝ ՌԴ-ի վճռի մասին
Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գոծերի նախաչաչ Սերգեյ Լավրովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Լավրովը հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Մոսկվա հրավիրելը Ռուսաստանի կողմից բարի կամքի դրսևորման հսկայական ժեստ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա. հրավերը դեռևս ուժի մեջ է։
Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի Մայամի։
Տեսանյութը՝ այստեղ:



