հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Լավրովն ու Ալի Բաղերին հեռախոսազրույց են ունեցել, դատապարտել են Իսմայիլ Հանիայի սպանությունը

Լավրովն ու Ալի Բաղերին հեռախոսազրույց են ունեցել, դատապարտել են Իսմայիլ Հանիայի սպանությունը

 Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարարի ժ/պ Ալի Բաղերի Կանը:

Հաղորդվում է, որ նրանք քննարկել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը: Կողմերը դատապարտել են Իսմայիլ Հանիայի սպանությունը։ 

 Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին,  առանց բացառության, որոնք ազդում են Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա, թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացմանը և նոր զոհերի հանգեցնել խաղաղ բնակչության շրջանում:

  • Կիսվել: