կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Լավ կլինի՝ ուշքի գաք և ընդունեք ճշմարտությունը. իրանցի գեներալը՝ իր երկրի հակառակորդներին

Լավ կլինի՝ ուշքի գաք և ընդունեք ճշմարտությունը. իրանցի գեներալը՝ իր երկրի հակառակորդներին

Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչի, տեղեկացնում է Mehr-ը։

Նա ասել է, որ Իրանը հզոր է և հաղթանակներ է տանում մարտի դաշտում, իսկ պատերազմի ավարտի պայմանները թելադրում է հենց հաղթող կողմը․ իսլամական Իրանի թշնամիները ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։

Դիմելով Իրանի հակառակորդներին՝ Շեքարչին ասել է. «Դուք հասկացաք Իրանի զինված ուժերի և մեծ ազգի ուժը։ Ձեր համար լավ կլինի ուշքի գալ, ձերբազատվել պատրանքներից, հեռու մնալ ձեր հոլիվուդյան խորհրդատուներից և ընդունել ճշմարտությունը»:

  • Կիսվել: