չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Լարսը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Լարսը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Վերին Լարսի անցակետը բացվել է, բայց միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
«Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով»,– հայտնել է նա։
 
Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ:

  • Կիսվել: