Լարսի նոր ճանապարհի ու թունելի շինարարությունը կավարտվի 2024-ին
Լարսի նոր ճանապարհի ու թունելի շինարարությունը Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավարտել 2024 թվականին։ Այս մասին Forbes Infrastructure-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։
Նա նշել է, որ խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ ու վտանգավոր` Կոբի-Գուդաուրի հատվածի մասին է: Այն շրջանցելու նպատակով Վրաստանը կառուցում է Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ավտոճանապարհը։
Նախատեսվում է, որ նոր ճանապարհը կլուծի Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրները և կապահովի անխափան տրանսպորտային կապ Ռուսաստանի հետ: