Լապիդը եւ Բայդենն ավարտել են երկկողմ հանդիպումը Երուսաղեմում՝ քննարկելով Իրանի եւ անվտանգության հարցեր
Երուսաղեմում ավարտվել Է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողսմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը եւ Իրանին հակազդումը:
Զրույցի կարեւոր թեմա դարձավ հակազդումն իրանական միջուկային ծրագրին, շարունակել Է նա: Ինչպես ընդգծել Է Իսրայելի վարչապետը, կողմերը քննակել են «իրանական սպառնալիքը» եւ իրենց կարծիքով ճիշտ քայլերը, որոնք նպատակամղված են այն բանին, որպեսզի Թեհրանին թույլ չտրվի լրացնել միջուկային զենքը:
Բայդենը եւ Լապիդը չեն պատասխանել լրագրողների հարցերին, նշում Է The Times of Israel-ը: Երկկողմ հանդիպման ավարտից հետո քաղաքական գործիչներն անցել են ընդլայնված կազմով խորհրդակցության՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ: Ավելի ուշ սպասվում Է I2U2 խմբի առցանց գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ԱՄՆ-ը:
Դրանից հետո պլանավորված Է Լապիդի եւ Բայդենի համատեղ մամուլի ասուլիսը: Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին ժամանել Է Իսրայել՝ սկսելով պաշտոնն ստանձնելուց հետո առաջին մերձավորարեւելյան շրջագայությունը: Հուլիսի 13-ից մինչեւ 16-ը նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: