ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարը կորցրել է իր իմաստը. Կիմ Յո Չժոն
Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԺԿ) կենտրոնական կոմիտեի ընդհանուր բաժնի վարիչ և Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնգը դատապարտել է ապամիջուկայնացման վերաբերյալ տարածաշրջանային կոչերը և հաստատել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը մշտապես արդիականացվելու է։
Նա նշել է, որ «Միացյալ Նահանգների և նրա արբանյակների պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամը» ցույց է տալիս պետության անվտանգության ապահովման կարևորությունը, իսկ «միջուկային զսպման ուժերը հուսալի վահան են պետության ինքնիշխանության ու լավագույն երաշխիք՝ պետական իշխանության պաշտպանության համար»:
Նա հավելել է, որ Մանիլայում ASEAN-ի տարածաշրջանային ֆորումի արտգործնախարարների ամենամյա հանդիպումից հետո շաբաթ օրը հրապարակված համատեղ հայտարարությունը, որում նրանք վերահաստատել են Հյուսիսային Կորեայի «ամբողջական ապամիջուկայնացմանն» իրենց հանձնառությունը, խեղաթյուրում է Կորեական թերակղզում տիրող իրավիճակի էությունը։
Կիմ Յո Չժոնը ընդգծել է, որ «ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման» գաղափարը կորցրել է իր իմաստը։



