երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է 8 200 զինվորական․ ՌԴ ՊՆ

Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է 8 200 զինվորական․ ՌԴ ՊՆ

Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողության ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 8 200 զինվորական և 76 տանկ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հաղորդվում է՝ ոչնչացվել են ուկրաինական զինուժին պատկանող 36 հետևակի մարտական ​​մեքենաներ, 67 զրահափոխադրիչներ, 521 զրահապատ մարտական ​​մեքենաներ, 242 մարտական ավտոմեքենաներ, հրետանային 56 զինատեսակներ, բազմակի արձակման հրթիռային համակարգերի 16 գործարկիչներ, 4 РСЗО HIMARS և 2 MLRS ամերիկյան բազմակի արձակման հրթիռային համակարգեր, զենիթահրթիռային համակարգերի 5 կայան, ռադիոէլեկտրոնային պայքարի 12 կայաններ, ինչպես նաև այլ զենքեր:

  • Կիսվել: