«Կրոկուս»-ի ահաբեկչության կազմակերպման չորս կասկածյալների կալանքի ժամկետը երկարաձգվել է
Մոսկվայի Բասմաննի դատարանը երկարաձգել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության կազմակերպման 4 կասկածյալի կալանքի ժամկետը մինչև 2025 թվականի փետրվարի 22-ը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նիստն ընթացել է փակ ռեժիմով։
Հիշեցնենք՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին, ահաբեկիչները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և այրել դահլիճը: Զոհվել է 145 մարդ։