Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների արդյունքներին, նախքան Փաշինյանին շնորհավորելը. Պեսկով
Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների: Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների»,- նշել է Պեսկովը:
Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքներն առանձնահատուկ կարևորություն ունեն։


