Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Ասադը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 24-ին Կրեմլում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ:
«Մեծարգո պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, մենք հնարավորություն ունենք խոսելու մեր հարաբերությունների ամբողջ համալիրի մասին»,- հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նշել է, որ իրեն շատ է հետաքրքրում լսել Ասադի կարծիքը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա հավելել է, որ այն ավելի վատանալու միտում ունի։
«Դա ուղղակիորեն վերաբերում է Սիրիային»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններում կան հեռանկարային ոլորտներ, սակայն այս ոլորտում շատ հարցեր են մնում։
Իր հերթին Ասադը հիշեցրել է, որ այցը համընկնում է պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի հետ։
«Վերջին տասնամյակների ընթացքում մեր երկրներն անցել են շատ բարդ փորձություններ, իհարկե, այս տասնամյակները մեր երկրների ներսում ականատես են եղել բարդ փոխակերպման գործընթացներին, սակայն բոլոր տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները պահպանել են վստահության մակարդակը մեր ժողովուրդների հասունության մասին»,- ասել է նա։
Սիրիայի նախագահը հավելել է, որ, հաշվի առնելով աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, երկու առաջնորդների հանդիպումը «շատ կարևոր է թվում այս իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասների, հնարավոր հեռանկարների և սցենարների քննարկման համար»: