կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն Իրանում

Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն Իրանում

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է. <Մինչ այժմ երկրում կորոնավիրուսից մահացել է 694 մարդ>, գրում է parstoday.com-ը:

Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 694 մարդ է մահացել և մահերի ընդհանուր թիվը հասել է 104 հազար 716-ի:

Նախարարությունը հայտարարել է, որ երեկվանից մինչև այսօր, վերջնական տվյալներով, երկրում հայտնաբերվել է Covid-19- ով վարակված 36 հազար 758 նոր հիվանդ, և հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4 միլիոն 833 հազար 135-ի:

Զեկույցի համաձայն՝ մինչ այժմ հիվանդանոցներից 4 մլն 53 հազար 22 հիվանդ ապաքինվել կամ դուրս է գրվել:

Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ 17 միլիոն 772 հազար 252 մարդ ներարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը և երկրորդ 7 միլիոն 150 հազար 303 մարդ ստացել է երկրորդ դեղաչափը, իսկ ներարկված պատվաստանյութերի ընդհանուր թիվը Իրանում հասել է 24 միլիոն 922 հազար 555 դեղաչափի:

 

  • Կիսվել: