կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութը կգրանցեն առաջիկա օրերին

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութը կգրանցեն առաջիկա օրերին

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի գրանցումն սպասվում Է առաջիկա օրերին, պատրաստուկի անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատված Է: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Ես կարծում եմ՝ առաջիկա օրերին»,-Մուրաշկոն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի համապատասխան հարցին: Նա նշել Է, որ պատվաստանյութը գնահատում են փորձագետները, դրա  անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատված Է: Գրանցումից հետո այն կհավելվի պատվաստման մեթոդական հանձնարարականներին, ճշտել Է նախարարը:

  • Կիսվել: