Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է 506-ի՝ մեկ օրում ավելանալով 14-ով: Այդ մասին հայտնել է ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունը:
Ախտահարվածների թիվը կազմում է 1 561 (33-ով ավելի, քան նախորդ օրը): Մահացության ցուցանիշը 32,4% է:
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկման տակ է 628 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է էբոլայով հիվանդության 33 նոր լաբորատոր հաստատված դեպք: Լիովին ապաքինվել է 253 մարդ:
Շփումների հսկման ցուցանիշը հասել է 81,6%-ի: Ավելի քան 10 հազար մարդ, որոնք ֆիզիկական շփում են ունեցել էբոլայով հիվանդացածների հետ, գտնվում են մեկուսարաններում: Վիրուսի համար ինկուբացիոն շրջանը 21 օր է:
Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:



