Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարով
Կլոդ Մոնեի խորհրդանշական բնապատկերներից մեկը՝ «Բարդիները Էպտեի ափին, Մթնշաղ» (1891թ.), կվաճառվի մայիսի 12-ին Նյու Յորքում Christie's-ի երեկոյան աճուրդի ժամանակ։
Լոտը նախնական գնահատվում է 30-50 մլն դոլար. հնարավոր է, որ այն աճուրդի ռեկորդ սահմանի նկարչի ամբողջ շարքի համար։
Չնայած այն հանգամանքին, որ նկարը ստեղծվել է շատ վաղուց, դրա տերերի ցուցակը փոքր է. գործը 60 տարի պահվել է մասնավոր հավաքածուում, իսկ մինչ այդ պատկանել է արտ-դիլեր Փոլ Դյուրանդ-Ռյուելին, որն այն ձեռք էր բերել Մոնեից 1892 թվականին։