շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կիևը Փաշինյանի Մոսկվա մեկնելը համարում է անբարյացակամ քայլ

Կիևը Փաշինյանի Մոսկվա մեկնելը համարում է անբարյացակամ քայլ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին ու  դեմարշ է հայտնել դիվանագետներին։  Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան հայտարարել է, որ 2022 թվականից ի վեր տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողությունները հաշվի առնելով,  Կիևը Կարմիր հրապարակում տոնակատարություններին օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը համարում է անբարյացակամ քայլ։

 Գերատեսչությունը կարծում է, որ նրանց ներկայությունը միջոցառմանը «ոչ մի կապ չունի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի և հերոսների հիշատակը հավերժացնելու հետ»։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու համար Մոսկվա են մեկնել ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած տոնակատարությունների ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պուտինի միակ հյուրերն էին Եվրոպայից՝ պետական ​​ղեկավարների մակարդակով։

  • Կիսվել: