շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Կիևը ձմռանը կարող է մնալ առանց ջեռուցման` հայտարարել են իշխանությունները

Կիևը ձմռանը կարող է մնալ առանց ջեռուցման` հայտարարել են իշխանությունները

Կիևն այս ձմռանը կարող է մնալ առանց ջեռուցման, հնարավոր է ջեռուցումն անջատել մի քանի օրով կամ շաբաթով` ասել է քաղաքային վարչակազմի փոխնախագահ Պետր Պանտելեևը։ ՌԴ ԶՈւ ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ ՌԴ իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն դրել է ամենաօդիոզ ահաբեկչական խմբավորումների մակարդակին, և «նման հանցագործությունները պարզապես անհնար է անպատասխան թողնել»։

«Կա նման հնարավորություն (առանց ջեռուցման մնալու-խմբ.), դա կապված է ոչ թե գազի դեֆիցիտի կամ տեխնոլոգիական խնդիրների հետ, այլ այն, որ հակառակորդը որսում է մեր ենթակառուցվածքային օբյեկտները, ոչնչացնում է էներգետիկ օբյեկտները: Մենք պետք է դա հասկանանք և տեղյակ լինենք», – ասել է Պանտելեևը «Economic Pravda»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Կիևում մի քանի օրով կամ շաբաթով ջեռուցման անջատման հավանականության մասին հարցին։

 

Պաշտոնյան որոշ հույսեր է կապում շարժական կաթսայատների վրա: Կիևը հուսով է, որ դրանք կստանա երկու ամսվա ընթացքում և կօգտագործի սարքավորումներ հիվանդանոցների, դպրոցների կամ դրանց հիման վրա տեղակայված ջեռուցման կետերի վթարային ջեռուցման համար:  Միևնույն ժամանակ, Պանտելեևը նշել է, որ քաղաքային իշխանությունները հիմնական խնդիրներն են ունենում էլեկտրաէներգիայի պակասի, այլ ոչ թե կաթսայատների վառելիքի հետ։

«Երկիրն ապրում և աշխատում է վթարային անջատումների ժամանակացույցով»,- ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: