ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կիևում վեց երկրների դեսպանատներ վնասվել են ռուսական հրթիռակոծության հետևանքով

Կիևում վեց երկրների դեսպանատներ վնասվել են ռուսական հրթիռակոծության հետևանքով

Դեկտեմբերի 20-ին ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով Կիևում վնասվել են Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Տիխին, մասնավորապես, ասել է. «Այսօր Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի շարք դեսպանատներ, որոնք գտնվում են մեկ շենքում: Զգալի վնաս են կրել Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները, կոտրվել են պատուհանները, դռները և վնասվել են առաստաղները»:

Նրա խոսքով՝ այդ դեպքը «միանգամայն բարբարոսական հարձակում է»:

«Աշխարհում ամենուր սա բոլոր կարմիր գծերի և միջազգային կանոնների հատում է: Այս հարձակումներով Ռուսաստանը միայն հաստատում է բարբարոսի իր կարգավիճակը»,-ընդգծել է Տիխին:

  • Կիսվել: