ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կիևին ընտրություններ են անհրաժեշտ, եթե ցանկանում է մասնակցել բանակցություններին. Թրամփ

Կիևին ընտրություններ են անհրաժեշտ, եթե ցանկանում է մասնակցել բանակցություններին. Թրամփ

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինային և ասել, որ հիասթափված է Կիևի արձագանքից, որը չէր ներառվել խորհրդակցությունների մեջ։

«Ես լսել եմ, որ նրանք վրդովված են, որ իրենք տեղ չեն ունեցել բանակցությունների սեղանի շուրջ, բայց նրանք տեղ ունեին երեք տարիների ընթացքում  և դրանից շատ առաջ։ Դա կարող էր շատ հեշտությամբ կարգավորվել»,- ասել է նա՝ պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին Ֆլորիդայում գտնվող իր նստավայրում։

«Դուք կարող էիք գործարք կնքել»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է, որ «շատ ավելի վստահ է» Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո խաղաղ համաձայնագրի հասնելու հարցում:

«Բանակցությունները շատ լավ էին։ Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել։ Նրանք ուզում են դադարեցնել վայրի բարբարոսությունը։ Կարծում եմ, որ ուժ ունեմ վերջ տալու այս պատերազմը, և կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում», - ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ աջակցում է եվրոպացի խաղաղապահների Ուկրաինա ուղարկելուն, եթե համաձայնություն ձեռք բերվի դադարեցնել պատերազմը:

«Եթե նրանք ցանկանում են դա անել, դա հիանալի է, ես կողմ եմ դրան», - ասել է ԱՄՆ նախագահը:

Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան հանդիպումն անակնկալ էր Կիևի համար։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ պատերազմը դադարեցնելու որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի։

Թրամփը լրագրողներին ասել է նաև, որ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իբր «իջել է 4%-ի», և որ երկրին անհրաժեշտ են ընտրություններ՝ դրանով իսկ, ըստ էության, կրկնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական թեզերից մեկը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ 

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում ընտրություններ չեղան, որտեղ ... Ուկրաինայում ռազմական դրություն է։ Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը։

Ինձ հաճելի չէ դա ասել, բայց Զելենսկին այժմ ունի 4% վարկանիշ։ Քաղաքների մեծ մասն ավերված են, շենքերը քանդված են։ Դա նման է զանգվածային ապամոնտաժման հարթակի։ Ես կասեի, որ երբ նրանք ցանկանում են տեղ ստանալ կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, մի՞թե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ մենք վաղուց ընտրություններ չենք ունեցել»,-ասել է Թրամփը։

Նրա խոսքով,  ինքը դա հայտարարում է ոչ այն պատճառով, որ նման խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի իշխանությունները։ «Դա այն է, որը դուրս է գալիս ինձանից և շատ այլ երկրներից»,-ասել է Թրամփը:

Ամերիկայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, սակայն չի ցանկանում դա անել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: