ԽՄ փլուզման համար մեղավոր են 1991 թ. պուտչը կազմակերպողները. Գորբաչով
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե ով է նպաստել ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Նրա խոսքերը մեջբերում է գերմանական Der Spiegel ամսագիրը, տեղեկացնում է է ՌԻԱ Նովոստի-ն։
«Վերակառուցման եւ ԽՄ փլուզման համար պատասխանատու են նրանք, ովքեր կազմակերպեցին պուտչը 1991թ․ օգոստոսին, իսկ պուտչից հետո օգտագործեցին ԽՍՀՄ նախագահի թուլացած դիրքը»,-ասել է Գորբաչովը։

Նա նաև նշել է, որ գիտակցում էր վերակառուցման հնարավոր ռիսկերը, սակայն երկրի ողջ ղեավարությունը հասկանում էր, որ անհրաժեշտ են փոփոխություններ:
«Առաջվա պես հնարավոր չէր ապրել, եւ վերակառուցման զգալի մասն արտաքին քաղաքական նոր մտածողությունն էր, որը ներառում էր թե՛ հանրային արժեքները, թե՛ միջուկային ապասպառազինումը, թե՛ ընտրության իրավունքը»,նշել է Գորբաչովը:
Նա ասել է նաև, որ չի ափսոսում վերակառուցման համար և խոստովանել է, որ բարեփոխումների ճանապարհին եղել են սխալներ ու թերացումներ։
Ըստ Գորբաչովի՝ Ռուսաստանն այլևս երբեք բռնատիրական համակարգին չի վերադառնա: