կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Խարկովի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում. Սինեգուբովը վստահեցնում է՝ Ուկրաինան դիրքեր չի կորցրել

Խարկովի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում. Սինեգուբովը վստահեցնում է՝ Ուկրաինան դիրքեր չի կորցրել

Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ: Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ բնակավայրերը, որտեղ մարտեր են ընթանում, գտնվում են Ռուսաստանի հետ սահմանից երկու, երեք և հինգ կիլոմետր հեռու։ Սինեգուբովը վստահեցրել է՝ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի դիրք չեն կորցրել Խարկովի մարզում:

«Թշնամին փորձում է ճեղքել Խարկովի մարզի խորքերը Լիպեցկի, Վոլչանսկի, Խարկովի ուղղությամբ, սակայն մեր մարտական բրիգադները պահեցին դիրքերը։ Այժմ ռազմաճակատը փաստացի կայունացել և վերահսկելի է»,-ասել է նա:

Ըստ Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի՝ շարունակվում են հարձակումները նաև Կուպյանսկի ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ բնակչության տարհանումն ակտիվացել է:

«Միայն երեկ մեր մոտից 2,5 հազար մարդ է հեռացել։ Նրանց մեծ մասը մեկնել է Վոլչանսկի ուղղությամբ։ Այսօր տարհանումը շարունակվում է»,-ասել է Սինեգուբովը:

  • Կիսվել: