երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է «Новая газета» թերթի գլխավոր խմբագրին և ամերիկացի լրագրողին

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է «Новая газета» թերթի գլխավոր խմբագրին և ամերիկացի լրագրողին

Խաղաղության Նոբելյան մրցանակը 2021 թվականի համար շնորհվել է «Новая газета» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինյան ծագմամբ ամերիկացի լրագրող Մարիա Ռեսային:

Նրանց առանձնացրել են «կարծիքի արտահայտման ազատության պաշտպանությանն ուղղված իրենց ջանքերի համար, որը ժողովրդավարության և ամուր խաղաղության նախադրյալն է»:

Նոբելյան շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին: Ավելի վաղ արդեն հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության նոբելյան մրցանակակիրները: Հոկտեմբերի 11-ին հայտնի կդառնա վերջին դափնեկիրը՝ տնտեսության գծով:

Դափնեկիրները ստանում են վկայագիր, ոսկե մեդալ և դրամական պարգև: Այս տարի այն կազմում է 10 000 շվեդական կրոն (1.2 մլն դոլար):

  • Կիսվել: