շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը․ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը․ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարարն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը:

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման ուղիներին:

Կողմերը նաև ընդգծել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխավրչապետերի ղեկավարությամբ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերականգնման կարևորությունը:

  • Կիսվել: