Թրամփը հրաժարվել է այցելել արարողակարգի պարտադիր մաս համարվող Աթաթուրքի դամբարան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այցելել եւ ծաղկեպսակ դնել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դամաբարանին։
ԱՄՆ նախագահի այս որոշումը բացասական արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքիայի ընդդիմադիր գործիչները դատապարտել են իշխանությունների հանդուրժողականություն այս փաստի հետ կապված։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավարներից Օզգյուր Օզելն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, ով հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան։
Նշենք, որ ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Նրան դիմավորել է նախագահ Էրդողանը։ Ավելի ուշ տեղի կունենա Թրամփ–Էրդողան հանդիպումը։
Թրամփն Անկարա է ժամանել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու համար։



