Կատալոնիայում ցուցարարները փակել են Իսպանիայի եւ Ֆրանսայի միջև միջպետական ճանապարհը
Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ այս գիշերն փակել են Իսպանիայի եւ Ֆրանսայի միջև ճանապարհը:
Հանրահավաքի կազմակերպիչը «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումն է։ Նրանք հույս ունեն ակցիան կշարունակվի մինչև նոյեմբերի 13-ը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան՝ ստեղծելով խցանումներ:
Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում պարպբերաբար անցկացվող բողոքի ակցիաների պատճառը Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռն էր, որով անկախության հանրաքվեի անցկացման մասնակցած կատալոնացի քաղաքական գործիչներին դատապարտել Է մինչեւ 13 տարի բանտարկության: