ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ. Պուտին

Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի ժամանակհարցրել են, թե արդյոք նա ծրագրո՞ւմ է հերթական նախագահական ժամկետի համար դնել թեկնածությունը և ի՞նչ նպատակների կցանկանար հասնել հանուն Ռուսաստանի։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ Պուտինը պատասխանել է. ՛՛Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ՛՛:

Նա հիշեցրել է, որ ինքն իսկապես կարող է 2024 թվականին նոր ժամկետով ՌԴ նախագահ ընտրվել։

՛՛Ֆոկուսն այն է, որ Սահմանադրության համաձայն` ես նոր ժամկետի համար թեկնածությունս դնելու իրավունք ունեմ։ Բայց կանեմ դա, թե ոչ՝ դեռ ինքս ինձ համար չեմ որոշե՛՛,-ասել է Պուտինը։

Ըստ ՌԴ նախագահի՝ այդ իրավունքի առկայությունն արդեն իսկ կայունացնում է ներքաղաքական իրավիճակը։

 

  • Կիսվել: