Կարեն Շահնազարովը մեկնաբանել է Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովին։ Նա մեղադրվում է երկրի դեմ «զինված ագրեսիան արդարացնելու» համար, հայտնում է gazeta.ru-ն։
Կարեն Շահնազարովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը՝ ասել է, որ այդ ամենն իրեն բացարձակապես չի հետաքրքրում։
«Ես այդ մասին ոչինչ չեմ ուզում իմանալ, և մեկնաբանելու բան էլ չկա»,- absatz.media-ի հետ զրույցում պատասխանել է Շահնազարովը։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է երկրի դեմ «զինված ագրեսիան արդարացնելու» համար։
Նշենք, որ մշակութային գործիչն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը: