երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Կանադան պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ

Կանադան պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ

Կանադան պատասխան մաքսատուրքեր է սահմանել 27,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Դրանք ուժի մեջ են մտել կեսգիշերից անմիջապես հետո, տեղեկացնում է CBC հեռուստաալիքը՝ հավելելով, որ 15%-ից մինչև 50% կազմող նոր տուրքերը տարածվում են ԱՄՆ-ից ներմուծվող հարյուրավոր ապրանքատեսակների վրա:

Նշվում է, որ Օտտավայի որոշումը պատասխան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված 50% չափով նոր մաքսատուրքերին, որոնք դրվել էին միլիարդավոր դոլարների կանադական ապրանքների մատակարարումների վրա։ Վաշինգտոնն այդ մասին հայտարարել էր օգոստոսի վերջին կայացած առևտրային բանակցությունների ձախողումից հետո։

Կանադական տուրքերի ազդեցության տակ են հայտնվել պողպատն ու ալյումինը, կահույքը, կենցաղային տեխնիկան, պանիրը, գործիքները, էլեկտրոնիկան և այլ ապրանքներ։

  • Կիսվել: