երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ջրհեղեղներ Հնդկաստանի արևմուտքում

Ջրհեղեղներ Հնդկաստանի արևմուտքում

Հնդկաստանի արևմուտքում հորդառատ անձրևներից առաջացած սողանքների հետևանքով զոհվել է, ըստ վերջին տվյալների, 36 մարդ: Տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած՝ հաղորդում է euronews-ը:

Աղետի էպիկենտրոնում ջրհեղեղի պատճառով փրկարարական աշխատանքները դժվարանում են: Գետերը դուրս են եկել ափերից, մի քանի բնակավայր հեղեղվել է, փակ են տուժած շրջաններ տանող ճանապարհները, կան զոհեր:

Աղետի գոտում տարեցտարի ավելի ինտենսիվ են դառնում արևադսարձային անձրևները: Օդերևութաբանները դա կապում են Արաբական ծովում ջերմաստիճանի բարձրացման հետ:

  • Կիսվել: