ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իտալիայում մոլդովացի կնոջ ճամպրուկում նորածնի դի է հայտնաբերվել

Իտալիայում մոլդովացի կնոջ ճամպրուկում նորածնի դի է հայտնաբերվել

Կարաբիներները Իտալիայի Վալլո դելլա Լուկանիա քաղաքում Մոլդովայի քաղաքացուհու բնակարանում`ճամպրուկի մեջ նորածնի դի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իրավապահ մարմինները խուզարկություն են սկսել այն բանից հետո, երբ համապատասխան տեղեկություն են ստացել տեղական հիվանդանոցից, որ շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել արյունահոսող մի կնոջ: Բժիշկներն իսկույն հասկացել են, որ գործ ունեն նոր ծննդաբերած կնոջ հետ և այս մասին անմիջապես տեղեկացրել են իրավապահներին:

Ճամպրուկում գտնվող երեխայի մարմինը ոստիկանությունը դիահերձարան է ուղարկել, իսկ դատախազությունը երեխայի մահվան գործով հետաքննություն է սկսել:

Դատախազն ասել է. «Այս պահին պետք է հասկանալ` երեխան մահացա՞ծ էր ծնվել, թե՞ խոսքը ողջ երեխայի մահվան մասին է»:

  • Կիսվել: