կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իտալիայի պաշտպանnւթյան նախարարությունը հայտնել է Իրաքում գտնվող բшզայի գնդակnծության մասին

Իտալիայի պաշտպանnւթյան նախարարությունը հայտնել է Իրաքում գտնվող բшզայի գնդակnծության մասին

Իրաքյան Էրբիլում գտնվող իտալական ռազմաբազան հինգշաբթի գիշերը ենթարկվել է հրթիռային գնդակոծության, տուժածներ չկան, հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հրթիռը հարվածել է Էրբիլում գտնվող մեր բազային։ Իտալական անձնակազմի շրջանում զոհեր և տուժածներ չկան։ Նրանք բոլորը ողջ և առողջ են»,- ասվում է Կրոզետոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իտալիայի ՊՆ-ի X սոցիալական ցանցի էջում։

Մանրամասնվում է, որ նախարարը կապի մեջ է Իտալիայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Էրբիլում տեղակայված է շուրջ 300 իտալացի զինծառայող, որոնք զբաղվում են քրդական անվտանգության ուժերի պատրաստմամբ։

 

 

  • Կիսվել: