հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իտալիան Գազա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել

Իտալիան Գազա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել

Իտալիայի իշխանությունները պատրաստ են զորախումբ ուղարկել Գազայի հատված, եթե ՄԱԿ-ը որոշի խաղաղապահ առաքելություն կազմակերպել անկլավում, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանին՝ ելույթ ունենալով Radio24-ի եթերում, հայտնում ե ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Եթե անցումային շրջանում Գազայում խաղաղապահ առաքելության կարիք լինի, մենք պատրաստ ենք ՄԱԿ-ի հետ միասին ուղարկել մեր զինվորներին՝ որպես խաղաղապահներ»:

Նախարարը հիշեցրել է, որ ներկայումս ավելի քան հազար իտալացի զինծառայողներ մաս են կազմում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL):

  • Կիսվել: