կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. Նեթանյահու

Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. Նեթանյահու

Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար հաղթանակի պատերազմում յոթ ճակատով»:

  • Կիսվել: