կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին կսկսի իրագործել «ՀԱՄԱՍ-ից հետո հաջորդ օրը» ծրագիրը

Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին կսկսի իրագործել «ՀԱՄԱՍ-ից հետո հաջորդ օրը» ծրագիրը

Իսրայելի՝ «ՀԱՄԱՍ-ից հետո հաջորդ օրը» ծրագիրը կսկսի իրագործվել Գազայի հյուսիսում առաջիկա օրերին: Այս մասին այսօր, ելույթ ունենալով Ռայխմանի համալսարանում Հերցլիայի համաժողովում, հայտարարել է երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի ծրագիրը հստակեցվել է վերջին շաբաթներին, և որ շուտով այդ ծրագրի գործնական իրականացում տեսանելի կլինի:

Վաշինգտոնը բազմիցս քննադատել է Թել Ավիվին այս հարցում՝ պնդելով, որ հետպատերազմյան պլանի բացակայությունը կհանգեցնի Գազայի մշտական ​​օկուպացիայի կամ գոտու քաոսի, ինչը Համասին թույլ կտա վերստեղծել իր կառուցվածքը:

Նշվում է, որ այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցի շուրջ ճնշում գործադրեցին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի վրա:

Մասնավորաես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գալանտի հետ հանդիպման ժամանակ «ընդգծեց այս աշխատանքի կարևորությունն Իսրայելի անվտանգության համար»։

Հանեգբին, ով անցյալ շաբաթ Վաշինգտոնում էր, Հերցլիայում համաձայնեց, որ «Համասի փոխարինման գործընթացի սկիզբը Գազայում երկարաժամկետ հաղթանակի բանալին է»։

  • Կիսվել: