հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իսրայելը հայտարարել է, որ անցյալ ամիս սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարին

Իսրայելը հայտարարել է, որ անցյալ ամիս սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի ղեկավար Մոհամմեդ Դեյֆը հուլիսին սպանվել է Գազայի հատվածին հասցված ավիահարվածի ժամանակ: 

 ԻՊԲ-ն նաև հրապարակել է Դեյֆի ոչնչացման տեսանյութը՝ նշելով, որ իրենք ստացել են նրա մահվան փաստը հաստատող հետախուզական տվյալները։

Հուլիսի 13-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարված էր հասցրել Խան Յունիս նահանգի Ալ Մավասիի շրջանին։ Իսրայելական բանակի տեղեկատվության համաձայն՝ ավիահարվածի նպատակը եղել է Դեյֆի վերացումը։ 

Հուլիսի լույս 31-ի գիշերը սպանվել է նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն։ Տարածաշրջանում այս հարձակման մեջ մեղադրում են Իսրայելին։ Իսրայելը դեռ չի ստանձնել Հանիյեի մահվան պատասխանատվությունը։

 

  • Կիսվել: