երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից

Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից

Իսրայելական բանակի հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դերաայի նահանգի երեք շրջաններին, հայտնել է Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ հրանոթներից գնդակոծությունն իրականացվել է բռնազավթված Գոլանի բարձունքների դիրքերից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արկերի ընկնելը ֆիքսվել է Աբիդին, Ջամլա և Մաարիա բնակավայրերի շրջակայքում։ Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ նկատվել էր իսրայելական ստորաբաժանումների տեղաշարժը Վադի էր-Ռաքակադ հովտում՝ սահմանային Երմուկ գետի ավազանում։ Այդ տեղանքի ուղղությամբ գիշերային ժամերին լուսավորող հրթիռներ են արձակվել։

Օկուպացիոն ուժերն իրականացրել են նաև Էլ-Քունեյթրա նահանգի ապառազմականացված գոտում գտնվող Էր-Ռաֆիդ ավանի մաքրումը։ Դրա մուտքերի մոտ տեղադրվել են անցակետեր՝ քաղաքացիների և ավտոտրանսպորտի ստուգման համար։ Տեղի բնակիչների տներում խուզարկությունների ընթացքում ձերբակալվել են անձինք, որոնք կասկածվում են արմատական խմբավորումներին պատկանելու մեջ։

  • Կիսվել: