Իսրայելը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի քրդական շրջաններ. Նեթանյահու
«Իսրայելը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի քրդական շրջաններ», թվիթերյան գրառում է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Haaretz-ը:
Նա նաև գրել է. «Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիայի ու նրա ներկայացուցիչների կողմից քրդերի դեմ էթնիկ զտումներից»։
Ըստ Նեթանյահուի՝ «Իսրայելը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հումանիտար օգնություն առաջարկի խիզախ քուրդ ժողովրդին»։
Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, որ պայքարում է քուրդ զինյալների դեմ:
Թուրքական ներխուժումն արդեն դատապարտել են բազմաթիվ երկրներ: