Իսրայելը դարձյալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին, զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա:
ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի բանակը, հայտարարել է, որ թիրախավորել է Բեքաայի հովտում խմբավորմանը պատկանող օբյեկտներ:
Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ձեռք բերված հրադադարից ի վեր սա ամենամահացու հարվածն է Լիբանանին: Այս հարվածից ժամեր առաջ Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել էր նաև պաղեստինցի փախստականների ճամբարի: Զոհվել էր երկու մարդ: Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախավորել է հրամանատարական կենտրոն, որտեղից գործողություններ էին իրականացնում ՀԱՄԱՍ-ի զինյալները:
Նշենք նաև, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարից ի վեր Իսրայելը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Լիբանանին:


