Իսրայելի ՌՕՈւ-ն մեկ ժամում հարվածել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտի
Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ ժամվա ընթացքում հարվածել են «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտների։ Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի ռազմաօդային ուժերի թվիթերյան էջից:
Ինչպես հաղորդվում է՝ հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։
Նշվում է նաև, որ գործողությունը շարունակությունն է մի շարք հարվածների, որոնց նպատակն է թուլացնել «Հեզբոլլահ»-ի հրամանատարական, վերահսկման և կրակային կարողությունները և օգնել իսրայելական ցամաքային ուժերին՝ հասնելու իրենց օպերատիվ նպատակներին։