չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Պալմիրայում իրանական ռազմաբազայի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Պալմիրայում իրանական ռազմաբազայի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելական օդուժը չորեքշաբթի հարվածներ է հասցրել Սիրիայի Պալմիրա քաղաքից հարավ-արևելք ընկած Т-4 ռազմական օդակայանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Դուբայից հեռարձակվող «Ալ-Հադաթ» հեռուսստաալիքին, հարձակման է ենթարկվել իրանական անօդաչուների ռազմաբազան:

Աղբյուրի տվյալներով՝ կորուստներ են գրանցվել այնտեղ տեղակայված շիա ջոկատի զինվորականների շրջանում, որոնք պայքարում են սիրիական կառավարական ուժերի կողմից: Մահացել է 4 մարդ, կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվը դեռևս չի նշվում:

  • Կիսվել: