ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իսպանացին շուրջերկրա ճանապարհորդություն է իրականացնում ջրային մոտոցիկլով

Իսպանացին շուրջերկրա ճանապարհորդություն է իրականացնում ջրային մոտոցիկլով

Իսպանացի արիստոկրատ, մարզիկ, գործարար ու էքստրեմալ ճամփորդությունների սիրահար Ալվարո դե Մարիչալարը Ֆերնան Մագելանի արշավի 500-ամյակի կապակցությամբ որոշել է շուրջերկրա ճանապարհորդություն իրականացնել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:

Նա իր ճամփորդությունը սկսել է Գվադալկվիվիր գետից, որտեղից 500 տարի առաջ իր շուրջերկրյա ճամփորդությունը սկսեց Մագելանը:

Նշենք, որ Ալվարոն ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում առաջին ծովագնացներին, այլև ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել այնպիսի գլոբալ խնդիրների վրա, ինչպիսիք են` օվկիանոսի աղտոտումը պլաստիկով, անօրինական ձկնորսությունն ու գաղթականների անօրինական տեղափոխումը:

Նախնական հաշվարկով նրա ճանապարհորդությունը կտևի մեկուկես տարի: Այն իրականացնելու է ջրային մոտոցիկլով:

  • Կիսվել: