ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Իսլամական պետությունը» ստանձնել է Սիրիայում ռուս զինվորականներին պայթեցնելու փորձի պատասխանատվությունը

«Իսլամական պետությունը» ստանձնել է Սիրիայում ռուս զինվորականներին պայթեցնելու փորձի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի հարավում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում 2 ինքնաշեն պայթուցիկ սարքեր պայթեցնելու պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Երեկ գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հայտնել է, որ Սիրիայի հարավում` Դերաա նահանգում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որի պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Քիչ անց, երբ դեպքի վայր են ժամանել Սիրիայի անվտանգության մարմինների աշխատակիցները, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որի հետևանքով նրանցից երկուսը թեթև վիրավորում է ստացել:

 

  • Կիսվել: