Իսլամ ընդունած ֆրանսուհիների համար դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մեքենայում ռումբի պայթյունի փորձի մեջ մեղադրվող հինգ կանայք դատապարտվել են 5-30 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ 22-42 տարեկան ֆրանսուհիները, որոնք ընդունել էին իսլամ, 2016 թ. պատրաստվել էին այրել տաճարից ոչ հեռու գտնվող մեքենայի մեջ դրված գազով տարան: Սա Ֆրանսիայում իսլամիստ կանանց կողմից նախաձեռնված առաջին հարձակման փորձն է եղել:
Առավելագույն՝ 30 տարվա ազատազրկման է դատապարտվել Ինես Մադանին, որը հավաքագրել է կանանց: Նրա փաստաբանը վճիռը գնահատել է չափազանց խիստ՝ տուժածների բացակայության պայմաններում:
Ամենաքիչ՝ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել այն կինը, որն օգնել է Մադանին թաքնվել ահաբեկչության ձախողումից հետո:
Նշենք, որ դատախազությունը 5 կանանցից 4-ի համար պահանջել էր ցմահ ազատազրկում: