երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրաքում սաուդյան հեռուստաալիքի գրասենյակը Պաղեստինի մասին հաղորդումից հետո ջարդուփշուր են արել

Իրաքում սաուդյան հեռուստաալիքի գրասենյակը Պաղեստինի մասին հաղորդումից հետո ջարդուփշուր են արել

Գիշերը Բաղդադում տասնյակ ցուցարարներ ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակ, ավերել այն և պահանջել, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը երկրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում էմ որ պատճառն ալիքի ցուցադրած ռեպորտաժն է, որտեղ Գազայի հատվածի պաղեստինյան ղեկավարությանն ահաբեկիչներ են անվանել:

Ինչպես հաղոդվում է՝ ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի կենտրոնակայան, ջարդուփշուր արել ամեն ինչ և հրկիզել գրասենյակի արտաքին բակը։ Նրանք Իրաքի կառավարությունից պահանջել են նաև փակել հեռուստաալիքի գրասենյակը Բաղդադում և հրապարակել պաշտոնական հայտարարություն՝ դատապարտելով այն, ինչ ասվել է ռեպորտաժում։

Իրաքի անվտանգության ուժերը ստիպված են եղել միջամտել իրավիճակին: Հաջողվել է ցուցարարներին հեռացնել հեռուստաալիքի շենքից։

 

  • Կիսվել: